Միջազգային

ԱՄՆ-ն Լոս Անջելես է ուղարկում շուրջ 700 ծովային հետևակային

ԱՄՆ իշխանությունները հաստատել են Լոս Անջելես շուրջ 700 ծովային հետևակայինների տեղակայման որոշումը՝ ի լրումն արդեն ուղարկված Ազգային գվարդիայի ուժերի: Ծովային հետևակայինների տեղակայումը տեղի է ունենում միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած բախումների ֆոնին։

Բացի այդ, քաղաք են ուղարկվում ևս 2,000 Ազգային գվարդիական։ Կալիֆոռնիայի իշխանությունները անօրինական են համարել Ազգային գվարդիայի տեղակայման որոշումը և դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։

AFP-ին տված մեկնաբանությունում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ծովային հետևակայինների տեղակայումը պայմանավորված է «դաշնային աշխատակիցների և շենքերի նկատմամբ սպառնալիքների սրմամբ»։

Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ ծովային հետևակայինները «սահուն կերպով ինտեգրվելու են» արդեն տեղակայված ուժերին, որոնք «պաշտպանում են դաշնային անձնակազմն ու գույքը Լոս Անջելեսի մետրոպոլիտեն տարածքում»։