Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը և մարդասիրական օգնություն տեղափոխող Madleen նավի այլ ակտիվիստներ, որոնց իսրայելական ուժերը ձերբակալել էին նախօրեին՝ Գազայի հատված ճանապարհին, ժամանել են օդանավակայան՝ արտաքսման նպատակով:
«Ուղևորները ժամանել են «Բեն Գուրիոն» օդանավակայան, որպեսզի լքեն Իսրայելն ու վերադառնան իրենց երկրներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ակտիվիստները պետք է երկրից մեկնեն առաջիկա ժամերի ընթացքում:
«Նրանք, ովքեր կհրաժարվեն ստորագրել արտաքսման փաստաթղթերը և հեռանալ Իսրայելից, կկանգնեն դատարանների առջև՝ Իսրայելի օրենսդրության համաձայն», - հավելել է ԱԳՆ-ից։