Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին խորը կադրային ճգնաժամի մեջ է։ Ֆուլդայի թեմում, որը համարվում է գերմանական քրիստոնեության խորհրդանշական կենտրոն, վերջին հանգստյան օրերին քահանայական կարգի է ընդունվել միայն երեք նոր հոգևորական, առաջիկա 7 տարում այլ թեկնածուներ չեն սպասվում։ Այս մասին գրում է Fuldaer Zeitung-ը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին ողջ Գերմանիայում միայն 29 հոգի են ձեռնադրվել քահանայական ծառայության, մինչդեռ 27 թեմերից 11-ում ընդհանրապես ոչ մի ձեռնադրություն չի եղել։ Համեմատության համար՝ 1962 թվականին քահանա է դարձել 557 մարդ, իսկ 2005-ին՝ 122։
Ներկայումս Գերմանիայում ապրում է մոտ 20 միլիոն կաթոլիկ, սակայն քահանաների պակասի պատճառով շատ համայնքներ արդեն միավորվում են ավելի խոշոր վարչական միավորների մեջ։ Միայն Լիմբուրգի թեմում վերջին հինգ տարում փակվել է 18 եկեղեցի։
Եկեղեցում նշում են, որ նոր սերունդը չի ձգտում քահանա դառնալ, և կադրային բացը լրացվում է օտարերկրացի քահանաներով։
Քահանայական կազմի մասամբ համալրումը իրականացվում է արտերկրից ժամանած հոգևորականների հաշվին։ Ըստ Statista-ի տվյալների՝ Գերմանիայում յուրաքանչյուր հինգերորդ կաթոլիկ քահանա այլ երկրից է։