Միջազգային

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա վատառողջ լինելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է նրա վատառողջ լինելու մասին լուրերը, ասվում է վարչակազմի տարածած հաղորդագրությունում։ 

«Էրդողանը շարունակում է իրականացնել իր սահմանադրական լիազորություններն ու պարտականությունները որպես Թուրքիայի ղեկավար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտարարություններ էին տարածել Էրդողանի ենթադրյալ վատառողջության մասին։