Միջազգային

Գիշերը ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 479 ԱԹՍ

Հունիսի 9-ի գիշերը Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինան 499 օդային զինատեսակով, այդ թվում՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Հաղորդվում է, որ ուկրաինական ՀՕՊ ուժերին հաջողվել է վնասազերծել 479 թիրախ։

Ուկրաինայի ԶՈւ-ից նշում են, որ հակառակորդը Կուրսկ, Շատալովո, Օրել, Միլերովո և Պրիմորսկո-Ախտարսկ ուղղություններից արձակել է 479 անօդաչու թռչող սարք։ Գործարկվել է նաև 20 հրթիռ։

Արձակվել է չորս «Կինժալ» հրթիռ, 10 թևավոր x-101, երեք x-22, երկու X-31P և մեկ x-35: