Միջազգային

«Միջուկային համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա». Գրոսի

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային համաձայնագրի կնքումը անմիջապես դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի վրա: Նման կարծիք է հայտնել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Ես համոզված եմ, որ առաջ գնալու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որն ապահովված է ՄԱԳԱՏԷ-ի ստուգման մեխանիզմով։ Ես շարունակելու եմ աջակցել և կոչ անել ԱՄՆ-ին և Իրանին՝ ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական խիզախություն՝ գործը հաջող ավարտին հասցնելու համար: Միջուկային ծրագրի առումով Իրանում իրավիճակի կայունացումն անմիջական ազդեցություն կունենա և Մերձավոր Արևելքը մեկ մեծ քայլով կմոտեցնի խաղաղությանն ու բարգավաճմանը»,-Գրոսսիի խոսքը մեջբերել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը: