Միջազգային

Ֆրանսիական Renault կոնցեռնը Ուկրաինայում ԱԹՍ-ներ կարտադրի

Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել Ուկրաինայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար: Այս մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը։ Ընկերությունը սպառազինություն կարտադրի պաշտպանության ոլորտում մասնագիտացած ֆրանսիական փոքր և միջին ձեռնարկության հետ համագործակցությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտնել էր, որ ֆրանսիական մի ավտոարտադրող այլ ընկերությունների հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն է ծավալելու Ուկրաինայում: Ձեռնարկությունում աշխատելու են հենց ուկրաինացի մասնագետները․ նշել էր նախարարը։  

Renault-ում հաստատել են, որ անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորության վերաբերյալ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը դիմել է ավտոկոնցեռնին: