Միջազգային

Ֆիդանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- նշել են աղբյուրները։

Տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը և Ռուտտեն նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներին, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը Հաագայում։