Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Անկարայի և Իսլամաբադի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։
«Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերից հետո Թուրքիայի և Պակիստանի միջև բարեկամական հարաբերություններն ու համերաշխությունն է՛լ ավելի են ամրապնդվել»,- նշել է մամուլի ծառայությունը։