Միջազգային

Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միության հզորությունը․ Զելենսկի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միության հզորությունը, ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ դա անհնար է։

«Բայց ես վստահ չեմ, որ կան մարդիկ, ովքեր կարող են Պուտինին դա բացատրել»,- ասել է Զելենկսկին։

Նա հավելել է՝ զգում է, որ մոտ ենք այն պահին, երբ կարող ենք Ռուսաստանին ստիպել դադարեցնել պատերազմը։ 

«Առանց ԱՄՆ օգնության, սակայն, Ուկրաինան մեծ կորուստներ կկրի, ՌԴ հաղթելու հնարավորությունները կավելանան»,- նշել է Ուկրաինայի նախագահը։