Մայիս ամսվանից սկսած Կարիբյան ծովի ափերը՝ Պուերտո Ռիկոյից մինչև Գայանա, բախվել են սարգասս տեսակի ջրիմուռների աննախադեպ աճին։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այս ջրիմուռները «խեղդում» են ծովափերը, վնասում տուրիզմին, սպանում վայրի բնության ներկայացուցիչներին և արտազատում թունավոր գազեր։ Ընդ որում՝ կանխատեսումների համաձայն, դրանց քանակն առաջիկայում կշարունակի աճել»,- գրել է Ազիզյանը։