Միջազգային

Թուրքիայում Կուրբան Բայրամի առաջին օրը վիրավորվել է ավելի քան 14 000 մարդ

Թուրքիայում Կուրբան Բայրամի առաջին օրը բժշկական օգնության է դիմել ավելի քան 14 000 մարդ, որոնք վիրավորվել են զոհաբերվող կենդանիների անհաջող մորթման ժամանակ, X սոցիալական ցանցում հայտնել է երկրի Առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

«Տոնի առաջին օրը հիվանդանոցներում բուժում է ստացել 14 372 մարդ՝ զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով, այդ թվում՝ 1049-ն Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,- գրել է նախարարը։

Մեմիշօղլուն հիշեցրել է, որ նման միջադեպերից խուսափելու համար կենդանիները պետք է մորթվեն մասնագետների կողմից։

2024 թվականին գրեթե 16 000 Թուրքիայի քաղաքացի բժշկական օգնության էր դիմել Կուրբան Բայրամի առաջին օրը։