ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում մենաբանել է ՌԴ երկաթուղու, ավիացիոն օդանավակայանների վրա ուկրիանական հարվածները։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինան իր գործողություններով Վլադիմիր Պուտինին ռմբակոծելու առիթ է տվել։
«Ուկրաինան Պուտինին ռմբակոծելու առիթ տվեց։ Երբ տեսա Կիևի գործողությունները, մտածեցի՝ ահա և վերջ, հիմա կլինի պատասխան հարված»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահն այնուհետև հույս է հայտնել, որ այս ամենը չի հանգեցնի միջուկային պատերազմի, այդ թվում՝ չի վերածվի համաշխարհային պատերազմի։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է՝ ակնկալում է, որ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունները կշարունակվեն, և որ Ռուսաստանը չի դուրս գա բանակցային գործընթացից տեղի ունեցածից հետո։
Հարցին, թե արդյոք այս դեպքում պատժամիջոցներ կկիրառվի՞ ՌԴ դեմ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «կմտածի այդ մասին»։