Անցած գիշեր Բրյանսկում՝ օդանավակայանի շրջանում, հզոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո լսվել են երկրորդական պայթյուններ: Նախնական տվյալներով ԱԹՍ-ն հարվածել է զինամթերքով լի ուղղաթիռին, որն էլ պայթել է։
Շրջանի նահանգապետ Բոգոմազը չի մեկնաբանել օդանավակայանի վրա հարձակման մասին տեղեկատվությունը:
Սարատովի մարզի Էնգելսում գիշերային հարձակումից հետո հզոր հրդեհ է բռնկվել նավթաբազայում։ ԶԼՄ-ների նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել Ռոսռեզերվայի «Կոմբինատ Կրիստալ» նավթամթերքների պահպանման բազայի վրա, որը վառելիքով է ապահովում «Էնգելս-2»ռազմական օդանավակայանը: Նահանգապետ Բուսարգինը հաստատել է ձեռնարկություններից մեկում հրդեհի մասին լուրերը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվայի մոտակայքում 10 ԱԹՍ է խոցվել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի շրջանների, Մոսկվայի տարածաշրջանի, ինչպես նաև Ղրիմի տարածքներում 174 ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ոչնչացման մասին: