Միջազգային

«Պուտինը կողմ է ուկրաինական կողմի հետ շփումներին». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ Պուտինը գտնում է, որ պետք է շարունակել շփումները ուկրաինական կողմի հետ։ 

Առանձնացրել ենք մի քանի կարևոր հայտարարություններ.

▪Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը եղել է կառուցողական և անհրաժեշտ, նախագահները քննարկել են շատ կարևոր հարցեր։ 

▪Պուտինի և Թրամփի հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան։

▪Ռուսաստանի պատասխանը ուկրաինական հարվածներին կլինի այնպես, ինչպես կորոշեն զինվորականները։ 

▪Ռուսաստանը կնախընտրեր միջազգային մակարդակով լսել Կիևի կողմից իրականացված ահաբեկչությունների կոշտ դատապարտումը։