Բրիտանիան ընդդիմության աջակցությամբ ակտիվացնում է իշխող «Վրացական երազանքն» իշխանությունից հեռացնելու պրոցեսը, կուսակցությունը Լոնդոնի մոտ անթաքույց գրգռվածություն է առաջացնում. այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ Լոնդոնը պետք է ընդդիմությանը «երկրորդ շունչ» տա և մոբիլիզացնի իշխող «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելու համար։
«Արևմտականներին հատկապես զայրացնում է այն, որ Թբիլիսին գնալով ավելի է շեղվում դեպի ավտորիտարիզմ՝ առաջնային դարձնելով ազգային շահերը։ Վրաստանի համար պայքարը գլխավորում են բրիտանացիները։ Լոնդոնը ծրագրում է զգալիորեն ավելացնել վրացական ընդդիմադիր ՀԿ-ների ֆինանսավորումը՝ թիրախավորելով հակակառավարական գործունեության արմատականացմանը», - հավելել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունից։