Միջազգային

Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահը աշխարհը մղում է միջուկային պատերազմի

The New York Times գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նյարդայնացած է ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։

«Թրամփը հատուկ թշնամանք ունի Զելենսկու նկատմամբ։ Թրամփը բազմիցս ասել է իր օգնականներին, որ Զելենսկին վատ տղա է, ով աշխարհը մղում է միջուկային պատերազմի»,- գրում է պարբերականը:

Թերթը հավելում է, որ Թրամփը հակված է մեծ հարգանքով վերաբերվել Պուտինին, «չնայած երբեմն հիասթափություն է հայտնում»:

NYT-ն նաև գրում է, որ ԱՄՆ նախագահը դիտարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, բայց առայժմ ձեռնպահ է մնում դրանից: