Հիասթափված եմ Իլոն Մասկից, Գերմանիայի կանլցեր Ֆրիդրիխ Մերսի հետ Սպիտակ տանն ընթացող հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես նրան շատ եմ օգնել։ Չգիտեմ, լավ հարաբերություններ կպահպանվե՞ն արդյոք։ Նա իմացել է օրինագծի մասին և խնդիր չուներ դրա հետ»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան բյուջետային օրինագծի վերաբերյալ Մասկի կոշտ քննադատության, որն օրինագիծը «զզվելի էր» անվանել։
Մասկը պատասխանել է Թրամփին և X-ի իր էջում հիշեցրել Թրամփի՝ մինչ նախագահ դառնալն արած բազմաթիվ հայտարարություններ. «Ո՞ւր է այս մարդն այսօր»։
«Սուտ է, ինձ երբեք ցույց չեն տվել այդ օրինագիծը (ԱՄՆ կառավարության ծախսերն ավելացնելու մասին,-խմբ.)»,- գրել է նա։