Միջազգային

Ռուսական կողմը երկրորդ հարվածով հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Ռուսական զինված ուժերը կրկին հրթիռակոծել են Խերսոնի շրջանի վարչակազմի շենքը։

«Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են», - հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Հիշեցնենք, որ առավոտյան ևս ռուսական կողմը հարվածել էր շենքին, սակայն այն մասնակի էր վնասվել։

Ստորև ներկայացնում ենք առավոտյան հարվածից առաջացած վնասը։