Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը՝ դիվանագիտական 33 տարվա ծառայությունից հետո։ Դաննիգանը հատնել է, որ «դա իր անձնական որոշումն է»:
«Այսօր, առավել քան երբևէ, վստահ եմ, որ ամերիկացիներին և վրացիներին միավորող հիմնական արժեքները կապահովեն մեր հատուկ գործընկերության և բարեկամության շարունակությունը»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ մինչև հուլիս կշարունակի աշխատել:
Դաննիգանը 2023 թվականին դեսպանի պաշտոնում փոխարինել էր Քելլի Դեգնանին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականից։