ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց պաշտպանության հարցում չեն կարող շարունակել ապավինել միայն Միացյալ Նահանգներին և իրենք ևս պետք է ավելի ակտիվ ներգրավվեն։
«ԱՄՆ-ն հպարտ է, որ կանգնած է իր դաշնակիցների կողքին, բայց մեր ուղերձը հստակ է՝ զսպում և խաղաղություն ուժի միջոցով, բայց ոչ՝ ապավինում»,- ասել է Հեգսետը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։
«Չպետք է և չի կարելի ապավինել միայն Ամերիկային։ Ամեն ինչ ԱՄՆ հնարավորությունների վրա չպետք է սահմանափակվի»,- ավելացրել է նա։