Թբիլիսիում ընթանում է կայուն զարգացման տարածաշրջանային համաժողովը: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ միջոցառմանը ելույթի ժամանակ իր ելույթի զգալի մասը նվիրել է Չինաստանին:
«Ցավոք, մեր շուրջը շատ պատերազմներ կան։ Նման իրավիճակում շատ կարևոր է խոսել խաղաղության կարևորության մասին։ Գերտերությունների դերն այս ամենում շատ մեծ է, երբ մենք խոսում ենք գլոբալ մասշտաբով խաղաղության ամրապնդման մասին։ Կարծում եմ, որ Չինաստանը հենց այն գերտերությունն է, որին բոլորը պետք է հավասարվեն: Վերջին 45 տարվա ընթացքում Չինաստանը եղել է հենց այն գերտերությունը, որը չի մասնակցել ոչ մի պատերազմի, և այդ գերտերությունը սկզբից մինչև վերջ կենտրոնացած է եղել առաջընթացի, արդիականացման և տնտեսական զարգացման վրա, և արդյունքները տեսանելի են: Եվս մեկ անգամ պետք է հատուկ գնահատել այդ պետության առանձնահատուկ դերը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում ավելի մեծ խաղաղություն ապահովելու գործում», – ասել է Կոբախիձեն։