ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցը որակել է արդյունավետ։
«Քննարկեցինք վերջերս կնքված և համաձայնեցված առևտրային համաձայնագրի որոշ նրբություններ։ Զրույցը տևեց մոտ մեկուկես ժամ և հանգեցրեց երկու երկրների համար շատ դրական արդյունքի։ Այլևս հարցեր չպետք է լինեն հազվագյուտ հողային տարրեր արտադրելու դժվարության վերաբերյալ։
Մեր համապատասխան թիմերը շուտով կհանդիպեն նշանակված վայրում։ ԱՄՆ-ն կներկայացնեն Ֆինանսների նախարար Սքոթ Բեսինգը, Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի դեսպան Ջեյմիսոն Գրիրը։
Զրույցի ընթացքում նախագահ Սին սիրով հրավիրեց ինձ և առաջին տիկնոջն այցելել Չինաստան, և ես փոխադարձաբար հրավիրեցի։ Որպես երկու մեծ տերությունների նախագահներ, մենք երկուսս էլ անհամբեր սպասում ենք այս հնարավորությանը։ Զրույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր առևտրին։ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ ոչինչ չի քննարկվել։ Մենք լրատվամիջոցներին կտեղեկացնենք առաջիկա հանդիպման ժամանակի և վայրի մասին»,- գրել է Թրամփը։