Վրաստանի քաղաքական իրավիճակի հետ կապված մտահոգությունների ֆոնին ֆրանսիական Նանտ քաղաքը դադարեցրել է Թբիլիսիի հետ քույր քաղաքների համաձայնագրի գործողությունը, որը գործում էր գրեթե կես դար: Այս մասին ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ, որը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։
Որոշումը ուժի մեջ կլինի մինչև համագործակցության վերսկսման համար անհրաժեշտ պայմանների կատարումը, ընդգծել են Նանտում:
Թբիլիսին և Նանտը քույր քաղաքներ են դարձել 1979 թվականին։