Միջազգային

«Պուտինը կարձագանքի հարձակմանը»․ տեղի է ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, սոցցանցում հայտնել է ԱՄՆ նախագահը։ 

«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց մոտ 1 ժամ, 15 րոպե։ Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ հստակ ասել է, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը։

Քննարկեցինք Իրանի հարցը և այն փաստը, որ միջուկային գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու Իրանի ժամանակն սպառվում է։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և կարծում եմ, որ մենք համաձայնության եկանք այդ հարցի շուրջ։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ կմասնակցի Իրանի հետ քննարկումերին, և գուցե կկարողանա օգտակար լինել արագ լուծում ունենալու հարցում։ Կարծում եմ՝ Իրանը դանդաղում է այս շատ կարևոր հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, և մեզ անհրաժեշտ է վերջնական պատասխան որքան հնարավոր է շուտ»,- գրել է ԱՄՆ նախագահը։