Միջազգային

Պատերազմում Ռուսաստանի կորուստները հասել են մեկ միլիոնի. CSIS

Ըստ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) նոր զեկույցի՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի զոհված կամ վիրավորված զինվորականների թիվը մոտենում է մեկ միլիոնի։ Ուկրաինան ունի շուրջ 400 հզ․ զոհ ու վիրավոր։ 

Զեկույցը հիմնված է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կառավարությունների գնահատականների և մի շարք այլ աղբյուրների վրա։

Դրանում նշվում է, որ Ռուսաստանի առաջխաղացումը վերջին ամիսներին չափազանց դանդաղ է՝ օրական շուրջ 50 մետր։ 2024 թվականի հունվարից ի վեր Ռուսաստանը կարողացել է գրավել Ուկրաինայի տարածքի մոտ 1%-ը։ Ներկայումս Մոսկվան վերահսկում է երկրի մոտ 20%–ը։

Ըստ CSIS-ի՝ ռուսական կողմը տվել է շուրջ 250 հզ․ զոհ, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ կորուստների ցուցանիշն է։ Ուկրաինական կողմի զոհերի թիվը հասնում է 60-100 հզ․-ի: