Առաջին անգամ այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ԱՄՆ-ն ստեղծեց Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգող միջազգային խումբ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը չի մասնակցի ավելի քան 50 պաշտպանության նախարարների հանդիպմանը, գրում է Associated Press-ը։
Հեգսեթը, ով վերադարձել է կիրակի օրը Սինգապուրում կայացած ազգային անվտանգության համաժողովից, Բրյուսել չի ժամանի մինչև չորեքշաբթի երեկո․ պնդում է գործակալությունը։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ պաշտպանության նախարարը չի մասնակցի հանդիպմանը նաև տեսակապով։
Սա Վաշինգտոնի ձեռնարկած վերջին քայլերից է՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից հեռու մնալու համար, նշում է հրատարակությունը։