Ուկրաինան լուրջ չի ընդունում Ռուսաստանի հուշագիրը, քանի որ այն վերջնագիր է, իսկ խաղաղության առաջարկներն անիրագործելի են․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Սա վերջնագիր է և լուրջ չի ընդունվի ոչ ուկրաինական կողմից, ոչ էլ որևէ այլ կողմից, քանի որ դա վերջնագիր է։ Այսինքն, այս հուշագիրը թյուրիմացություն է», - հայտարարել է Զելենսկին։
Ըստ նախագահի՝ սա փոխըմբռնման հուշագիր չէ, քանի որ հուշագրում պետք է լինեն երկու կողմերը։
«Իմ անձնական կարծիքով՝ նրանք այն մեզ նախապես չեն տվել, քանի որ հասկացել են, որ եթե հրապարակվի, Ուկրաինան կունենա բոլոր իրավունքները այս հանդիպմանը չգալու համար։ Ոչ թե որովհետև մենք չենք ուզում, այլ որովհետև պարզ է, որ հանդիպումը որևէ բովանդակություն չի ունենա»,- հավելել է նա։