Միջազգային

Չպայթած ռումբերի պատճառով Քյոլնից 20 հազար մարդ կտարհանվի

Չպայթած ռումբերի պատճառով Քյոլնից 20 հազար մարդ կտարհանվի

Մասնագետները նախատեսում են վնասազերծել ամերիկյան երեք չպայթած ռումբ, որոնք քաղաքի վրա նետվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տարհանումը կսկսվի հունիսի 4-ին։ Կդադարեցվեն մի շարք դպրոցների, մանկապարտեզների, թանգարանների և վարչական շենքերի աշխատանքները: 

Քյոլնի կենտրոնական կայարանի հատվածն ու Մեսսե-Դոյց կայարանը ևս կհայտնվեն տարհանման գոտում։ Կայարանից բացի, մի քանի ժամով կդադարեցվի երթևեկությունը Հռենոսի վրայով անցնող երեք կամուրջներով՝ Հոհենցոլերների, Դոյցի և Սևերինսի: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Քյոլնում նման մասշտաբային տարհանում չի եղել։ Նախատեսվում է 20 հազար մարդու տարհանել 1 կմ շառավղով գոտուց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական