Միջազգային

«Մեր նպատակն է՝ նոր գլուխ բացել Լիբանանի հետ պատմական հարաբերություններում». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի հանդիպել և բանակցություններ է վարել Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

Սրա մասին նախարարը «X»-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Լիբանանի հետ ներկայիս հարաբերություններին։

«Նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ իմ հանդիպումներում ես հայտարարեցի Իրանի հաստատակամ աջակցությունը Լիբանանի անկախությանը և ազգային ինքնիշխանությանը, այս երկրի տարածքային ամբողջականությանը և վերակառուցման գործընթացին։ Մեր նպատակն ու հույսը երկու երկրների պատմական հարաբերություններում նոր գլուխ բացելն է՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ»,- գրել է Արաղչին։