Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախագահ Պուտինի հանձնարարությամբ ժամանել Է Փհենյան, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Սա Շոյգուի երկրորդ այցն է Փհենյան վերջին երկու ամսում։
ՌԴ Անվտանգության խորհրդից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում սպասվում է ՌԴ-ի եւ ԿԺԴՀ-ի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշ կետերի իրագործման քննարկում, ինչպես նաև Կուրսկի շրջանում գործողությանն օգնած կորեացի մարտիկների հիշատակի հավերժացում: Բացի այդ, նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախորդ անգամ ՌԴ ԱԽ քարտուղարը ԿԺԴՀ էր այցելել մարտի 21-ին և փոխանցել Պուտինի ուղերձը։