Միջազգային

Մակրոնը և Մելոնին երեքժամյա զրույցի արդյունքում կարգավորել են հարցերը

Ջորջիա Մելոնին Հռոմում հանդիպել է Էմանուել Մակրոնին։ Երեքժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը Ուկրաինային։

Հայտարարությունում ղեկավարները նշել են, որ Ուկրաինային արդար և կայուն խաղաղության հասնելու համար իրենց անշեղ աջակցությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է։

Հանդիպումից առաջ Ելիսեյան պալատը նշել էր, որ Մակրոնի և Մելոնիի միջև կային հարցեր, որոնք պահանջում էին հստակեցում, մասնավորապես Ուկրաինային աջակցության հարցում։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս հանդիպումը գնահատվել է որպես դիվանագիտական «վերաբեռնում» Փարիզի և Հռոմի միջև, սակայն երկու կողմն էլ ընդգծել է, որ նրանց հարաբերություններում երբեք լարվածություն չի եղել։