Միջազգային

Թրամփի թոռնուհուն սիրահետող երիտասարդը փորձել է ներխուժել կալվածք

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պալմ Բիչում գտնվող Mar-a-Lago կալվածքի տարածք կեսգիշերին ներխուժման փորձ է տեղի ունեցել. հայտնում է NBC-ն։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ հունիսի 4-ին ձերբակալվել է Տեխասի 23-ամյա բնակիչ Էնտոնի Ռեյեսը, ով առանց թույլտվության մուտք է գործել պահպանվող տարածք։

Palm Beach-ի ոստիկանությունն արձագանքել է միջադեպին։ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են ներխուժողին։ Ռեյեսը խոստովանել է, որ բարձրացել է պատը՝ «ավետարանը Թրամփին հասցնելու» նպատակով։ Ձերբակալվածը փորձել է հանդիպել նաև Թրամփին՝ նշելով, որ ցանկանում է ամուսնանալ Քայի հետ։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Թրամփի 18-ամյա թոռնուհուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դստերը։

Ոստիկանության տվյալներով՝ սա Ռեյեսի առաջին նմանատիպ միջադեպը չէ․ նույն անձը ձերբակալվել է նաև նախորդ տարի՝ Նոր տարվա գիշերը, երբ կրկին փորձել է ներխուժել նույն տարածք։

Սպիտակ տան պաշտոնյան NBC News-ին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը տեղեկացված է միջադեպի մասին։

Ռեյեսը 50․000 դոլար գրավի դիմաց տեղափոխվել է Պալմ Բիչի շրջանային բանտ: Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը