Միջազգային

Ես հավանում եմ Չինաստանի նախագահին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրդարձել է Չինաստանի նախագահ Սիի հետ հարաբերություններին։

«Ես հավանում եմ Չինաստանի նախագահ Սիին, միշտ էլ հավանել եմ և միշտ էլ կհավանեմ, բայց նա շատ համառ է և չափազանց դժվար է նրա հետ գործարք կնքելը»,- գրել է Թրամփը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը գրառում էր կատարել և հայտնել ,որ Չինաստանը ամբողջությամբ խախտել է կողմերի միջև կնքված մաքսատուրքերի համաձայնագիրը։