Միջազգային

Ուկրաինան հայտնել Է Ղրիմի կամրջի հենասյուների պայթեցման մասին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իր գործակալները ականապատել են Ղրիմի կամուրջը և պայթեցրել դրա հենասյուները: Առավոտյան կամրջի երթևեկությունը մի քանի ժամով փակվել է։ 

Կամրջի հենարանների վրա, ըստ հաղորդագրության, ամրացվել է 1100 կգ տրոտիլային համարժեքով պայթուցիկ: Գործողությունը պատրաստվել է մի քանի ամիս, այն համակարգել է հատուկ ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։ Գերատեսչության տվյալներով՝ կառույցը լուրջ վնասվածքներ է ստացել ծովի հատակի հատվածում և ճանաչվել վթարային:

«Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է։ Թշնամին այն օգտագործում է որպես հիմնական լոգիստիկ զարկերակ բանակի մատակարարման համար: Ղրիմը Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կոշտ պատասխան կստանա», - հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։