Փարիզի Գրևենի մոմե ֆիգուրների թանգարանից գողացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը. գրում է BBC-ն։ Գողությունը իրականացրել են Greenpeace կազմակերպության ակտիվիստները։
Նրանց հաջողվել է թանգարան մտնել որպես զբոսաշրջիկ։ Այնուհետև նրանք փոխել են հագուստները, արձանը քողարկել վերմակով և պահեստային ելքով դուրս բերել թանգարանից՝ ներկայանալով որպես թանգարանի աշխատակիցներ։
Արձանը շուտով հայտնվել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատան առջև՝ բողոքի ակցիայի ընթացքում։ Ակտիվիստները մեղադրել են Մակրոնին՝ ՌԴ-ում գործունեությունը շարունակող ֆրանսիական ընկերություններին չդատապարտելու և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո նրանց «կողմնակիցը լինելու» համար։
Մոմե արձանի արժեքը գնահատվում է շուրջ 40 հազար եվրո։ Ակցիայի տեսանյութերում երևում է, թե ինչպես են ակտիվիստները արձանը տեղադրում դեսպանատան առջև՝ պարզելով նաև համապատասխան պաստառներ։
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ առայժմ որևէ մեկը չի ձերբակալվել, իսկ արձանի գտնվելու վայրը մնում է անհայտ։