Միջազգային

Ռուսաստանը հարվածել է Սումիի կենտրոնին

ՌԴ զինված ուժերն առավոտյան համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հրթիռակոծել են Սումի քաղաքը։ Հարվածի տակ են հայտնվել բուժհաստատություն, բնակելի տներ ու ավտոմեքենաներ․ հայտնել են Սումիի շրջանի ռազմական վարչակազմից։

Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 2 մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել։   Վարչակազմից հայտնել են, որ մի քանի հոգի ծանր վիճակում է։