ԱՄՆ-ն համաձայնություն է տվել նախկին օտարերկրյա ապստամբներին Սիրիայի ազգային բանակի կազմում ընդգրկելուն: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։
Ըստ պլանի՝ շուրջ 3500 օտարերկրյա մարտիկներ, հիմնականում՝ ույղուրներ, կմտնեն նորաստեղծ 84-րդ դիվիզիայի կազմում։
Բարաքը նշել է, որ ավելի լավ է այդ մարտիկներին պահել պետական կառույցում, քան թողնել վերահսկողությունից դուրս։
Չնայած՝ ավելի վաղ Վաշինգտոնը պնդում էր, որ այդ մարտիկները հեռացվեն անվտանգության ուժերի կազմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխվել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ Շարայի հետ Թրամփի հանդիպումից հետո: