Միջազգային

«Իրանը միջուկային զենք ունենալու ծրագրեր չունի». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ելնում է Իրանի հայտարարություններից, որ երկիրը չի ցանկանում միջուկային զենք ունենալ և նման ծրագրեր չունի։ 

«Ինչ վերաբերում է իրանական կողմի կշտամբանքներին, որ պատրաստվում են տիրանալ միջուկային զենքին, ապա մենք, առաջին հերթին, ելնում ենք իրանական կողմի պաշտոնական հայտարարություններից, որ նման ծրագրեր չկան, և որ Իրանը չի ցանկանում միջուկային զենք ունենալ», - լրագրողներին ասել է Պեսկովը: