ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանն իր օդանավակայանների վրա հարձակման համար պատասխան հարված կհասցնի Ուկրաինային։ Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։
Ռուսական ավիաբազաների վրա դրոնների լայնածավալ հարձակումից հետո, որի արդյունքում կարող է ոչնչացված լինել մինչև 20 ռազմավարական ինքնաթիռ, ամերիկացի պաշտոնյաները կանխատեսում են Մոսկվայի կոշտ պատասխանը․ գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է
- անօդաչու թռչող սարքերով հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքին,
- հարձակվել էներգետիկ համակարգի վրա,
- կիրառել միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ:
«Սարդոստայն» գործողությունը զգալի վնաս է հասցրել ՌԴ ռազմավարական ուժերին, սակայն Պենտագոնում կարծում են, որ դա չի կասեցնի ռուսական հարձակումը։