Ուկրաինայի վերաբերյալ ռուսական հուշագրի նախագիծը հրապարակելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, երբ փաստաթուղթը քննարկել է ուկրաինական կողմի հետ. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք երեկ տեսաք այն հուշագրի նախագծի հրապարակված տեքստը, որը մենք փոխանցել ենք ուկրաինական կողմին։ Այն պարունակում է շատ դրույթներ, կա բազմակողմանիություն։ Սպասում ենք այդ հուշագրի արձագանքին», - ասել Է Պեսկովը։
Ըստ նրա՝ Ստամբուլում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, դրանք կարևոր են և կիրականացվեն:
«Որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Ստամբուլում։ Դրանք կարևոր են... Այդ պայմանավորվածությունները կիրականացվեն, իսկ հետագայում աշխատանքը կշարունակվի»,- հավելել է Պեսկովը։