Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Կոզենկոն հայտարարել է, որ երկիրը կարող է տարեկան արտադրել 10 միլիոն անօդաչու թռչող սարք։
«Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը հասցրել է նոր մակարդակի և մշակում է նորարարական լուծումներ թե՛ օդում, թե՛ ցամաքում և թե՛ ջրում: Ներկայումս Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունն ունի տարեկան 10 միլիոն տարբեր ԱԹՍ արտադրելու հզորություն», - Սինգապուրում «Շանգրի-Լա Դիալոգ» անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Կոզենկոն: