Հունիսի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Պետեր Սիյարտոյի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի որոշակի ասպեկտներ՝ բարձր գնահատելով էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել մի շարք կարևոր միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է եվրոպական տարածքում առճակատման արագ ավարտի փոխադարձ շահագրգռվածությունը։