Միջազգային

Անալենա Բերբոքը նոր պաշտոն ունի

Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Անալենա Բերբոքն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։ Նա միակ թեկնածուն էր։

Քաղաքական գործչի պաշտոնական երդմնակալությունը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանավեճից կարճ ժամանակ առաջ, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրեր։ Պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է։