Միջազգային

Ֆիդանը և Քալընը ևս կմասնակցեն ռուս-ուկրաինական բանակցություններին

Այսօր Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները կսկսվեն Ֆիդանի նախագահությամբ՝ Երևանի ժամանակով ժամը 14:00-ին․ հաղորդում է ռուսական «ՌԻԱ»-ն։

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը նույնպես կմասնակցեն բանակցություններին: