Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը։
Ղազախստանի առաջին նախագահի այցելությունը Մոսկվա ոչ պաշտոնական բնույթ է կրել․ հայտարարել է Այդոս Ուկիբայը։
«Նրան Վլադիմիր Պուտինի հետ կապում են երկարամյա բարեկամական հարաբերություններ, որոնք պահպանվում են՝ անկախ պետական լիազորությունների առկայությունից», - ասված է հաղորդագրության մեջ:
Նուրսուլթան Նազարբաևը հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն օբյեկտիվ հանգամանքների պատճառով չի կարողացել ներկա գտնվել պաշտոնական տոնակատարություններին և Մոսկվա է այցելել ավելի ուշ՝ մասնավոր կարգով, նշել է Ուկիբայը: