Միջազգային

Ֆրանսիայում մեքենան մխրճվել է ֆուտբոլասերների ամբոխի մեջ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեքենան մխրճվել է ֆուտբոլասերների ամբոխի մեջ, հայտնում է Le Parisien-ը։

Երկրպագուները քաղաքի կենտրոնում տոնում էին ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Չորս մարդ վիրավորվել է, նրանք 17-ից 46 տարեկան են՝ երկու կին և երկու տղամարդ։

Տուժածները հոսպիտալացվել են։ Ֆուտբոլասերներին վրաերթի է ենթարկել տրամվայի գծերով մեծ արագությամբ ընթացող վարորդը։

Le Parisien-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վարորդի գործողությունները միտումնավոր չեն եղել։