Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Պատահարի արդյունքում 7 մարդ զոհվել է, 66-ը՝ վիրավորվել, գրում է Tass.ru-ն։
Արտակարգ իրավիճակների հանգամանքները Ճանապարհային կամրջի կառույցի փլուզման մասին տեղեկություն է ստացվել մայիսի 31-ին՝ Մոսկվայի ժամանակով 22:50-ին, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը։ Փլուզումը տեղի է ունեցել տրանսպորտի աշխատանքին խոչընդոտելու հետևանքով, պարզաբանել է Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայությունը։ Կլիմով-Մոսկվա թիվ 86 մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել Պիլշինո-Վիգոնիչ միակողմանի հատվածում։ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության իրավիճակային կենտրոնում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ գործողությունները համակարգելու Ռուսաստանի երկաթուղիների և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ 44 մարդ հոսպիտալացվել է, 22-ը գտնվում են ամբուլատոր պայմաններում։ Տուժածներից երեքը, այդ թվում՝ երեխա, գտնվում են ծանր վիճակում։ Տուժած երեխային կտեղափոխեն Մոսկվա։