Միջազգային

Թրամփի վարչակազմը տեղեկացված չի եղել ուկրաինական հարձակման մասին

Թրամփի վարչակազմը տեղյակ չի եղել կիրակի օրը Ռուսաստանի շրջանների վրա ուկրաինական հարձակումների մասին, հայտնում է CBS-ը։

Axios-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը զգուշացրել է Սպիտակ տանը գալիք հարձակումների մասին։

Պարբերականը,  սակայն ավելի ուշ ուղղել է դրա հրապարակումը. այժմ պնդում է, որ Ուկրաինան չի տեղեկացրել ԱՄՆ-ին հարձակման մասին։