Վաշինգտոնում 250 միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ վարորդը կորցրել է վերահսկողությունը ճանապարհի դժվարին հատվածում, սակայն չի տուժել, այդ թվում՝ մեղուների խայթոցից։
Փրկարարները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները և մեղվաբույծները ժամանել են դեպքի վայր՝ փեթակները բեռնատարից հանելու և դրանք վերականգնելու համար, որպեսզի միջատները կարողանան վերադառնալ այնտեղ երկու օրվա ընթացքում: Տեղի բնակիչներին կոչ է արվել խուսափել այդ տարածքից։